Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը գերեվարված Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Սերգեյի Դուբակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է Trend-ը, պատիժը կրելուց հետո նրան կարտաքսեն Ադրբեջանից:
Իր վերջին խոսքում Դուբակովն իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատախազը ավելի վաղ նրա համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում:
Կարդացեք նաև
Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդուարդ Դուբակովը «անօրինական կերպով այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ, մասնակցել է Քելբաջարի շրջանում ռազմական զորավարժությունների»: 2021թ. հունվարի 14-ին «սադրանք գործելու համար» նա Թուրքիայից տեղափոխվել է Բաքու, որտեղ էլ «գործողությունն իրականացնելիս ձերբակալվել է»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ