Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում «հաշիվները փակում է» Արևմուտքը, Ռուսաստանը դրա վրա փող չի ծախսում, սակայն ազդեցության բոլոր լծակներն իր ձեռքում է պահում. մեկնաբանություն Բաքվից.  JAMnews

Հուլիս 22,2021 11:26
rus

JAMnews . Կրքերի թեժացում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, փոխհրաձգություն Արցախում, Ռուսաստանի նախագահի հանդիպումները Հայաստանի վարչապետի, այնուհետև՝ Ադրբեջանի նախագահի հետ․ այս բոլոր իրադարձությունները փորձագետներին ստիպում են խորհել այն մասին, թե ինչ է ընկած այս ամենի հիմքում, և ում է դա ձեռնտու։

«Հատկանշական է, որ ամենահաջողակ խաղացողը մեր տարածաշրջանում դեռևս Ռուսաստանն է։ Ճիշտ է, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում այն պարտվում է, քանի որ կոշտ ուժից զատ՝ ոչ մի գրավիչ բան չի կարող առաջարկել։ Սակայն Կրեմլը դեռևս իրավիճակի լիիրավ տերն է և գլխավոր համակարգողը հետխորհրդային տարածքում», — նշում է «Հանրապետական այլընտրանք» ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Նաթիկ Ջաֆարլին։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը նաև հետաքրքիր կերպով «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ․ «Չի ցանկանում փող ծախսել Հայաստանի վրա, աչք է փակում նրա վրա, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարներ են տրամադրում Հայաստանին մոտակա հինգ տարվա համար։ Հայաստանում «հաշիվները փակում է» Արևմուտքը, Ռուսաստանը դրա վրա փող չի ծախսում, սակայն ազդեցության բոլոր լծակներն իր ձեռքում է պահում․ այնտեղ է նրա բանակը, Հայաստանի սահմանները պահպանում են ռուս սահմանապահները, Կրեմլը վերահսկում է հայկական տնտեսության 70 տոկոսը։ Այժմ ստացվում է, որ Ռուսաստանն անգամ դիվիդենդներ է ունենալու այդ երկրին տրամադրվող արևմտյան օգնությունից»։

«Սակայն եթե հանկարծ Երևանը գնա հակամոսկովյան ճանապարհով, Կրեմլն այդպիսի սցենարի համար ազդեցության այլ լուրջ մեխանիզմ ունի՝ Ադրբեջանը։ Օրինակ՝ Բաքուն անմիջապես բարձրացնում է Զանգեզուրի կամ Խանքենդիի (Ստեփանակերտի) հարցը, իսկ Ռուսաստանը նրան այդ հարցում չի խանգարում, և Երևանում հուզումներ են սկսվում, Քոչարյանի թիմը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում, արևմտյան ներդրումները կորչում են։

Քոչարյանը գիտակցաբար խորհրդարան չգնաց, սակայն իր խմբակցությանն ուղարկեց այնտեղ։ Քանի որ նա պետք է գործողություններ կազմակերպի փողոցում, այլ ոչ թե խորհրդարանում, խմբակցությունն աշխատում է իրեն անհրաժեշտ ուղղությամբ», — ընդգծում է Ջաֆարլին։

«Իսկ Ադրբեջանին Ռուսաստանը հետևում է իր խաղաղապահների միջոցով, որոնց տեղակայել է նրա տարածքում։ Եթե վաղը մենք Մոսկվայի շահերի դեմ ինչ-որ քայլ ձեռնարկենք, նրա լծակներն ուժի մեջ կմտնեն, և լոլիկները չեն անցկացվի սահմանով, և ադրբեջանցիներին կսկսեն վտարել Ռուսաստանից, հաճախ կսկսվի խախտվել հրադադարի ռեժիմը, սադրանքներ տեղի կունենան Շուշիի և Հադրութի ուղղությամբ», — հավելել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ Հայաստանի առավելությունն այս հանգամանքներում բարդ քաղաքական համակարգն է երկրում, հետևաբար՝ ավելի ճկուն արձագանքման հնարավորությունը․ «Մենք պետք է շտապ եզրակացություններ անենք։ Մեր ձեռքում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ձեռքբերումները պահպանելու և դրանք կրկնապատկելու համար պետք է անցնել երկրի կառավարման ավելի բարդ և ճյուղավորված համակարգի․ չափազանց վտանգավոր է, երբ ամեն ինչ կախված է մեկ մարդուց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031