Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է օգտվել իր «պատմական շանսից», քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, ակտիվ գործողությունների դիմել. «Փաստ»

Հուլիս 22,2021 09:00

Ըստ էության, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն այս պահին խախտված են, որովհետև ադրբեջանական զինված ուժերը, ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք, ոչ միայն չեն պատրաստվում հեռանալ, այլև սկսել են ամրանալ իրենց գտնվելու վայրերում, դրա համար էլ սկսել են հենակետեր կառուցել ու ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Ու այսքանից հետո Բաքուն, երբ տեսնում է, որ ՀՀ իշխանությունները, կարծես, համակերպվել են այս իրողության հետ ու ընդունակ չեն պաշտպանել պետության ինքնիշխանությունը, անցնում է նոր սադրանքների։ Դրա համար էլ Ադրբեջանի հետ սահմանների ողջ երկայնքով անհանգիստ վիճակ է, իսկ կոնկրետ Երասխի հատվածում հակառակորդն ագրեսիվ գործողությունների է անցել՝ փորձելով իրավիճակը ռազմական բախումների հասցնել։

Մյուս կողմից էլ՝ այս լարվածության ֆոնին ոչ պակաս վտանգավոր կարող է լինել Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության արտագաղթը կամ, եթե կուզեք, ներքին տեղաշարժը։ Ընտրություններից առաջ Փաշինյանը ժողովրդին խաղաղություն էր խոստանում, բայց հիմա ոչ միայն խաղաղություն չկա, այլև բացառված չէ նաև նոր պատերազմի հավանականությունը։ Հակառակորդը ոչ միայն չի բավարարվում այն զիջումներով, որոնք իրեն արվել են պատերազմի արդյունքում, այլև ամեն անգամ ավելին է ցանկանում ստանալ։ Այսպես հակառակորդի ախորժակը շարունակ աճում է։

Ըստ էության, Ադրբեջանը փորձում է օգտվել իր «պատմական շանսից», քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, ակտիվ գործողությունների դիմել, որովհետև կարող է հանկարծ իրավիճակ փոխվել ու իշխանափոխություն տեղի ունենալ, որի դեպքում Բաքուն ի վիճակի չի լինի իրեն պահել այնպիսի սանձարձակ ձևով, ինչպես հիմա է պահում։ Եվ այս կոնտեքստում հետաքրքիր է, որ Ադրբեջանը իրեն բավական «համեստ» էր պահում ընտրությունների ողջ ընթացքում, իսկ ահա ընտրություններից հետո, երբ հայտարարվեց, որ Փաշինյանն ընտրվել է, ոչ միայն այդ երկրով մեկ ցնծություն էր տիրում, այլև սկսվեցին սադրիչ գործողությունները, որոնք, փորձագետների համոզմամբ, Հայաստանից նոր զիջումներ ստանալու միջոց են:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031