Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար ավելի համոզիչ էր դիմողների մեկնաբանությունը, թե ինչու հրաժարականից հետո վարչապետը չէր կարող պաշտոնավարել, քան ՍԴ այն հիմնավորումները, թե ինչու պետք է պաշտոնավարեր». «Հայկական ժամանակ»

Հուլիս 22,2021 09:30

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն ասաց, որ իր կարծիքով՝ հրապարակված պատճառաբանական մասում ՍԴ-ն դիմումատուներին տվել է անհրաժեշտ հիմնավորումներ, թե ինչու է մերժվել նրանց դիմումը:

«Իհարկե, կան կտորներ, որ ինձ համար այդքան էլ համոզիչ չեն, կան կտորներ, որ համոզիչ են, բայց ընդհանուր առմամբ, եթե մեկ գնահատական տամ՝ այո՛ կարող ենք ասել, որ ՍԴ-ն յուրաքանչյուր կետի անդրադարձ կատարել է»,- ասաց նա:

Հարցին, թե օրինակ, ո՞ր հատվածն է որպես հիմնավորում առավել թույլ համարում, փաստաբանը նկատեց. «Օրինակ, հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման մասը ինձ համար այդքան էլ համոզիչ չէր: Եթե կտրվենք վարչական ռեսուրսից (այդ մասով բացարձակ խնդիր չտեսա), ինձ համար ավելի համոզիչ էր դիմողների մեկնաբանությունը, թե ինչու հրաժարականից հետո վարչապետը չէր կարող պաշտոնավարել, քան ՍԴ այն հիմնավորումները, թե ինչու պետք է պաշտոնավարեր: Այս մասը ինձ համար մի փոքր թույլ էր»:

Գյոզալյանը ողջունելի համարեց ՍԴ ընդհանրական գնահատականը՝ քարոզարշավի ընթացքում քաղաքական խոսքի մշակույթի ցածր լինելու մասին:

«Ինձ համար ողջունելի էր եւ լավ է, որ դատարանը չէր անդրադարձել միայն մեկ ուժի հռետորաբանությանը, այլ դա նայել էր ընդհանուրի մեջ: Շատ կարեւոր էր, որ այդ հավասարության նշանը դրվեր, որովհետեւ եթե դիմողները խնդիր էին տեսել մեկ ուժի հռետորաբանության մեջ, ապա նրանք պարտավոր էին նաեւ տեսնել իրենց հռետորաբանությունը, որը ծավալվում էր Բաղրամյան պողոտայում՝ մահապատժի տեսարաններով բեմականացված, հայհոյախոսություններով եւ այլն»,- եզրափակեց փաստաբանը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031