Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բարի գալուստ Սադամ Հուսեյնի Իրաք»․ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա Հայաստանի մասին

Հուլիս 21,2021 23:13

«Բարի գալուստ Սադամ Հուսեյնի Իրաք։ Մոտավորապես  այս ճանապարհն ենք բռնել։ Իմ տպավորությամբ այս իշխանության ցանկությունը հենց դա է եւ ժողովրդավարության  բաստիոնը դարձնում է ժողովրդավարության գերեզմանոց»,-Հայաստանի այսօրվա իրավիճակն այսպես բնութագրեց ՀՀ 2-րդ նախագահ, արտահերթ ընտրություններին  մասնակցած «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Նա այս համատեքստում նշեց Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունները, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի ձերբակալությունը,որն այսօր գրավի դիմաց ազատ արձակվեց։

Ռոբերտ Քոչարյանը երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց, որ համայնքապետերի ձերբակալություններն արվում են նաեւ սպասվելիք ՏԻՄ ընտրությունների համար․«Մեսիջ է՝ ձեզ խելոք պահեք, եթե խելոք չպահեք, յուրաքանչյուրիդ հետ կարող է պատահել նույնը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031