Ինչո՞ւ «Հայաստան» դաշինքը հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում չհաղթեց, այն դեպքում, երբ քարոզարշավին խոսում էր Հադրութն ու Շուշին բանակցությունների միջոցով վերադարձնելու մասին։ Այսօր այս հարցին ի պատասխան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց, որ այդ հարցը շատերին է հուզում՝ հոգեբաններին, քաղաքագետներին եւ այլն։
Իր վերլուծությամբ ընտրություններում չհաղթելու երեք որոշիչ գործոն է եղել․«1-ինը՝ այդ հին-նոր՝ որոշակի դասակարգային երանգներով, հայաստանցի-ղարաբաղցի, եւ ոնց որ այդ հինն ու նորը հայաստանցին –ղարաբաղցին իրար կպել են։ Եւս մեկ հանգամանք ՝ սարսափը նոր պատերազմի վտանգի առջեւ։ Գիտեք, երբ մենք ասում էինք՝ արժանապատիվ խաղաղություն ու երբ մեր ժողովրդի մի հատվածը հարմարվել է այդ պարտության հետ, այդ արժանապատիվ խաղաղության մեջ նույնիսկ վտանգ էին տեսնում, որ այս մարդիկ ինչ-որ քայլեր են անելու արժանապատվությունը վերականգնելու համար եւ այդ քայլերն ինչ-որ չափով կարող են վտանգավոր լինեն պատերազմը վերսկսելու տեսանկյունից։ Ամենից հետաքրքիրը, որ այդ սարսափը մեր ժողովրդի գլխին բերած քաղաքական ուժը այդ սարսափի շահառու է դարձել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ