Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց նրան մեղադրանք առաջադրելու». Գոռ Միքայելյան

Հուլիս 21,2021 22:45

Փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Այս հարցը այնքան է քննարկվել, որ արդեն ոչ իրավաբաններն էլ գիտեն, որ առանց մեղադրանք առաջադրելու հնարավոր չէ անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել: Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը փորձում է հիմնավորել, որ դա հնարավոր է, բայց ամեն անգամ դատարանները հաստատում են, որ առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման:

Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց նրան մեղադրանք առաջադրելու, և դատավոր Վաչե Մարգարյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այլ տարբերակ չունի, քան մերժել կալանավորման միջնորդությունը:

Մնացած անհիմն հանգամանքները ներկայացնելն այլևս անիմաստ եմ համարում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031