ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելուն լուրջ չի վերաբերվում։ Այսօր երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ նա հեգնանքով պատասխանեց Արշակ Կարապետյանի նշանակման մասին հարցին․ «Բռավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ»։
Ապա պարոն Քոչարյանը շարունակեց․ «Դուք լո՞ւրջ եք վերաբերվում նման կարգի նշանակումներին։ Այսպես ասենք՝ նույն կարտերի կալոդը խառնում են եւ այդ կալոդից ինչ-որ դեմքեր են քաշում։ Սա է վիճակը»։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով․ «Ես չեմ կարծում, որ մենք լուրջ պետք է վերաբերվենք նման կարգի փոփոխություններին, եւ չեմ կարծում, որ այդ փոփոխություններն ինչ-որ մտածված եւ լուրջ նպատակներ հետապնդող փոփոխություններ են։ Չկա, չի երեւում սրա նպատակը։ Ավելի շատ՝ փոփոխություն՝ փոփոխության համար, նույն կադրային բանկով ինչ-որ տեղ վերափոխումներով իմիտացիա ստեղծել, թե՝ ինչ-որ բան են անուն։ Սա է տպավորությունը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ