Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյան․ «Ստեղծվում է վիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում, եւ ժողովուրդը հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը»

Հուլիս 21,2021 22:02

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք լրատվամիջոցների հետ հարցազրույցում անդրադառնալով սահմանային լարվածությանն ասաց՝ այն, ինչ կատարվում է սահմաններին, մի մեծ պատկերի փոքր հատվածն է։ Նրա խոսքով՝ Երասխի դեպքերից հետո կա Սեւ լիճ եւ Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ․ «Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ ե՛ւ պատերազմի ժամանակ, ե՛ւ հետպատերազմյան իրավիճակում։ Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլեւս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք, եւ ցանկություն չունի երկիրը եւ Ադրբեջանն առաջ է տանելու իր օրակարգը նման կարգի դրսեւորումներով»։

Թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջությամբ զավթումը, ռուսական կողմի միջամտությամբ այդ ծրագիրը կիսատ մնաց․ «Հիմա այո, փորձելու են տարբեր ճնշումներով հասնեն իրենց նպատակին։ Մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով, եւ կարծում եմ այս հանգամանքը էական նշանակություն ունեցավ նաեւ ընտրությունների արդյունքների վրա, ոնց որ մենք ընդունել ենք մեր պարտությունը եւ չենք ակնկալում եւ չենք ուզում որեւէ քայլ անի այս իշխանությունը, հանկարծ նոր կոնֆլիկտ չհրահրվի։ Այսօր պարտվողական հոգեբանություն է տիրում մեր ժողովրդի մի մասի մոտ։ Կարող է լինել հետեւյալը՝ նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է վիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, եւ ժողովուրդը շատ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը եւ հերթական զիջումը: Այսինքն, հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումը ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031