«Հաղթանդամ մարմնում փխրուն հոգի, ում հետ խոսում էր՝ հասկանում է ինչ է պետք։ Նրանց զրուցելով, նրանց օգնություն ցույց տվողը այսօր կալանավորված է։ Ինչո՞ւ, որովհետեւ իշխանությունը ցանկանում է ձերբակալել հայրենասերներին եւ ուժեղներին։ Պիտի կանգնենք մեր համայնքապետ Մանվել Փարամազյանի կողքին»,–ի պաշտպանություն Քաջարանի համայնքի ղեկավարի՝ քաջարանցի կանանց նախաձեռնած հավաքում նշեց Սաթենիկ Սմբատյանը։
Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Կարդացեք նաև
Քաջարանցի կանայք հավաքի վերջում քայլարշավ կազմակերպեցին՝ պահանջելով շուտափույթ ազատել իրենց համայնքապետին։ «Ազատություն Մանվել Փարամազյանին», «Ազատություն մեր հրամանատարին»՝ բացականչում էին կանայք։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ քաջարանցիները ստորագրահավաք էին կազմակերպել։ 2200 ստորագրություն ուղարկվեց Հայաստանի իշխանություններին՝ խնդրելով ազատել կալանավորված Մանվել Փարամազյանին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ