Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց իշխանության հովանավորության այսպիսի բեզպրեդել մենք չէինք կարող ունենալ քաղաքի բանուկ մասերում»

Հուլիս 21,2021 19:11

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր անդրադարձել է հետընտրական Հայաստանի կրիմինալ վիճակին եւ իշխանության իրավական վարքագծին:

«Հասարակության մի ստվար զանգվածի կարող է չհետաքրքրել հանցագործ կյանքով ապրող անձանց եւ իրավապահների գործունեությունը: Բայց մի փոքր հետ գնամ: Երբ Երեւանի կենտրոնում, այն էլ՝ հրազենի օգտագործմամբ, տեղի են ունենում մահափորձեր, սպանություններ, կամ զենքի գործադրմամբ խուլիգանություն եւ դրանք դառնում են սովորական երեւույթներ, դա նշանակում է, որ կրիմինալ աշխարհը ընտրության առաջ կանգ չի առնում: Եթե նախկինում այդ կարգի առերեւույթ հանցագործություններ էին տեղի ունենում բնակավայրերից դուրս՝ գերեզմանոցներում, այսօր դրանք տեղի են ունենում քաղաքացու աչքի առաջ:

Հայաստանը, մասնավորապես, Երեւանը մշտապես աչքի է ընկել որպես անվտանգ քաղաք: Այսօր քաղաքացու անվտանգությունը պաշտպանված չէ: Այստեղ ուրույն դերակատարություն ունեն իրավապահ մարմինները ինչպես հանցագործությունների կանխմանն ուղղված տարվող օպերատիվ հետախուզական աշխատանքներում, այնպես էլ քաղաքի բանուկ մասերում: Որպես իրավապաշտպան, արձանագրում եւ ահազանգում եմ, որ հաճախակի դարձած ռազբորկաները քաղաքի բանուկ մասերում օրը ցերեկով բացահայտ կերպով աղերս ունեն հանցագործ կլանների, մասսաների ամենաթողության հետ եւ, ինչու չէ, կարող է լինել նաեւ իշխանական բուրգում հովանավորներ ունենալուն, ինչը անթույլատրելի է: Ես կարծում եմ՝ առանց իշխանության հովանավորության այսպիսի բեզպրեդել մենք չէինք կարող ունենալ քաղաքի բանուկ մասերում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031