Ադրբեջանը Մարտունու շրջանի՝ իր վերահսկողության տակ անցած հատվածներում երկու նոր զորամաս է բացել: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Հաղորդվում է, որ զորամասերը մոդուլային տիպի են՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով:
Նշվում է, որ նոր զորամասերի շինարարությունը շարունակվելու է պլանային կարգով՝ նաև «ազատագրված մյուս տարածքներում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ