Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ թուրքը կմտնի Երասխ, գնալու եմ գտնեմ այդ կնոջը ու հարցնեմ՝ ո՞նց ես»․ Հռիփսիմե Առաքելյան

Հուլիս 21,2021 18:35

«Ասում է, թե թուրքն ինչի՞ պետք է իր խոտհարքերը վերցնի․․․իյա, իրո՞ք․․․մենք էլ գիտեինք, որ Արցախը մերն է, որ Շուշին մերն է, Հադրութն էլ։ Եկան տարան, ավելի ճիշտ՝ տվեցին։ Կինն ասում է, թե այնտեղ թուրքն էր ապրում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով Hraparak.am-ի նկարահանած տիկնոջը, որն ասում էր, թե «Նիկոլը Երասխը չի տա, մենք բոլորս Նիկոլ ենք»։

Հռիփսիմե Առաքելյանը վրդովված ասաց՝ կնոջը թվում է, թե Հադրութում թուրքն ապրել է․ «Այո, Շուշիում կար ադրբեջանական բնակչություն, բայց դա չէր նշանակում, որ դա իրենցն է։ Դա մերն է եղել միշտ։ Ասում է, թե Երասխում թուրք չի ապրել։ Ոչինչ, մի մտածի՝ հեսա կապրի»։

Հռիփսիմե Առաքելյանի բնորոշմամբ՝ թուրքին Երասխում տեսնելուն երկար չի մնացել․ «Այն ողբերգական գործողություններից հետո, երբ Երասխն այլեւս մերը չլինի, ես գնալու եմ գտնեմ այդ կնոջը, որեւէ վրանի տակ պատսպարված, ու հարցնեմ՝ ո՞նց ես»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Տպավորությունն այնպիսին է, որ այս տիկինը նստած անհամբերությամբ սպասում է ադրբեջանցու Երասխ մտնելուն: ՀՀ-ում կա «ժողովրդի» մի փոքր զանգված, որոնք շունչները պահած սպասում են թշնամու ինչ-որ հաջողության: Եվ սա նույնիսկ եղել է Երևանի ավագանու անդա՞՞՞՞՞մ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031