Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբար Աֆեյան. «Իրականում, մեր աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան կորոնավիրուսային համավարակի ի հայտ գալը»

Հուլիս 21,2021 18:03

Այսօր` հուլիսի 21-ին ԵՊԲՀ-ն հյուրընկալել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց համավարակի ազդեցության, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորություններին եւ դրա կարեւորությանը։ Նշենք, որ Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։

«Մեր ընկերությունը 10 տարի առաջ զբաղվում էր այնպիսի գործունեությամբ, որի նպատակն էր ստեղծել մի դեղամիջոց, որը մարդու բջիջներում կարողանա առաջացնել մեզ անհրաժեշտ սպիտակուցը: Մոտ 6 տարի առաջ աշխատեցինք մեր ստեղծած տեխնոլոգիան փորձել որպես պատվաստանյութ: Իրականում, մեր աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան կորոնավիրուսային համավարակի ի հայտ գալը»,- ներկայացնելով պատվաստանյութի ստեղծման նախապատմությունն ու գրանցած հետագա հաջողությունները՝ նշեց Նուբար Աֆեյանը:

«Մեր առաջին փորձերն անցան բարեհաջող ու մայիսին ցույց տվեցին, որ կարողացանք ստեղծել հակամարմիններ, հետո անցանք 2-րդ, 3-րդ փուլերին։ Կարիք կար պատվաստանյութի, որի համար մի շարք կազմակերպությունների հետ համագործակցեցինք ու դրա շնորհիվ կարողացանք իրագործել մեր նպատակը։ Մենք փորձ ենք արել երեսունից քառասունհինգ հազար մարդկանց վրա, սակայն միայն ինն ամիս անցան կարողացանք արդյունքները ցույց տալ։ Պատվաստանյութը, որը ստեղծեցինք՝ 100-ից ավելի մասնագետների հսկողության տակ է եղել ու կա։ Մենք հիմա ունենք փորձառությունը, որ թե մեզ, թե պատվաստվողներին վստահություն է ներշնչում, սա շատ կարեւոր է»,- հանդիպման ժամանակ ասաց Նուբար Աֆեյանը։

Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք հարցեր առաջ քաշեցին, որոնցից մեկը հետեւյալն էր` «Պֆայզերն ասում էր, որ հիվանդացած լավացածներին մեկ դոզայով են պատվաստում, որից իմունիտետ է առաջանում։ Հարցս հետեւյալն է` նման մարդկանց հետազոտություն արվու՞մ է»։ «Այո, արվում է։ Պֆայզերը հզոր մարկետինգի հնարավորություն ունի։ Նշեմ, որ չգիտեինք, թե այդ ինչ զորեղ դեղ պետք է լինի, որ կարողանանք հակամարմին ստեղծել, բայց ինչպես տեսանք՝ ստեղծեցինք, պատվաստանյութն աշխատեց եւ հիմա այլ փորձեր են անում` կենտրոնանալով երեխաների վրա։ Փորձեր արել ենք նաեւ հիվանդացած լավացածների հետ»,- պատասխանեց պարոն Աֆեյանը։

Իսկ այն հարցին` արդյոք կա՞ մոտավոր չափ հակամարմինների, ո՞րն է այն նվազագույն շեմը, որը նույնիսկ հիվանդությունը տարած հիվանդին կարող է պաշտպանել` պատասխանն այսպիսին էր, որ պատվաստանյութի մեջ այդ քանակը առանց փորձ անելու չեն կարող որոշել եւ ընդունված ոչինչ չկա, փոխարենը Օքսֆորդի համալսարանը վերջերս առաջ քաշեց իր կարծիքը. «Մենք կոնկրետ չափ չենք կարող որոշել։ Կարող եք ուսումնասիրել Օքսֆորդինը։ Փորձում ենք հակամարմինների փորձի համակարգ ստեղծել, որի ժամանակ մարդիկ իրենք իրենց ընդունեն այդ հակամարմինները, եթե դա առաջ գնա՝ կարծում ենք կհաջողի»։

«Վիրուսը ինչպես գիտենք` մուտացիայի ենթարկվում, ինչպե՞ս է վակցինան պայքարելու մուտացված տեսակի դեմ»,- հարցրեց ներկաներից մեկը։ «Դժվար է ասել ուր է գնալու վիրուսն ու ինչ կլինի, սա պատերազմ է վիրուսի դեմ, որն ունի մի քանի տեսակ, մենք ուսումնասիրում ենք, որպեսզի նոր տեխնոլոգիաներով պայքարենք ու հաղթենք դրան։ Մեր կարծիքով՝ սա ավելի մեղմ ընթացք կունենա, բայց հստակ բան դեռ չկա, առաջիկայում չի անհետանա, դա հաստատ է։ Մենք փորձում ենք նոր պատվաստանյութեր, որոնք կօգնեն հաղթել նաեւ մուտացվածներին։ Հայտնի է նաեւ, որ հակամարմինների քանակը ժամանակի ընթացքում կցածրանա»,- պատասխանեց պրն Աֆեյանը:

«Իմունիտետը ձեռք բերելու 2 տարբերակով կա` հիվանդանալու ու պատվաստվելու, բայց այս ամենը միանվագ պետք է արվի, եթե ձգձգվի, ապա նորից կհիվանդանան, նորից կպատվաստվեն, որը լրջագույն խնդիրներ կառաջացնի։ Երբ 20%-ով պատվաստվողների թիվը ավելանում է, չպատվաստվածների մեջ 2 անգամ նվազում են դրա վտանգավոր ձեւերը, այսինքն` սա զարգանում է այն քաղաքացիների հաշվին, որոնք հիվանդացել են կամ պատվաստվել։ Չպատվաստվածների ու պատվաստվածների տոկոսը տարբերվում է, 98%-ը հիվանդների չպատվաստվածներ են, 99,5%-ը մահացածների չպատվաստավածներ են եղել, սա ծայրահեղ մտահոգիչ է, որովհետեւ մենք ունենք նպատակահարմար էլ ավելի լավ ու լայն աշխատանքներ իրագործել պատվաստման գործընթացի հետ»,- հանդիպման ժամանակ ասաց մասնագետներից մեկը։

Նուբար Աֆեյանը պատասխանելով բժշկական բուհի ղեկավարի հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր ապահովել պատվաստումների ցանկալի ծածկույթ Հայաստանում, և ե՞րբ մեր երկրում կլինի «Moderna» տեսակի պատվաստանյութը, ընդգծեց, որ առաջին հերթին դա կապված է պետության ունեցած հնարավորությունների և համավարակի ռիսկերը ճիշտ գնահատելու հետ: «Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության և այն երկրների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել, որ Հայաստանը նույնպես հնարավորություն ունենա ձեռք բերել «Moderna» տեսակի պատվաստանյութը»,-եզրափակեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031