«Այսօր ես տեսա մի կադր. Արայիկ Հարությունյանը ՊՆ նախագահությունում կենտրոնական դիրքում նստած, նրա շուրջը նստած են մարդիկ: Պատկերացրեք, նման մի կադր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: Ի՜նչ երանություն կլիներ հայկական բանակի, հայկական զինված ուժերի համար, եթե նման խեղկատակություն, նման պատկեր լիներ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: Այդ որակի գործիչներ, այդ որակի մարդիկ ղեկավարեին Ադրբեջանի ՊՆ-ն հետպատերազմյան այս ծանր իրավիճակում»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Նա ուշադրություն հրավիրեց, թե վերջին 3 տարիների ընթացքում միայն Անվտանգության խորհրդի պաշտոնյաներից քանի՞սն են փոխվել:
Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ Փաշինյանը հեռացնում է պաշտոններից բոլոր նրանց, ովքեր որեւէ պահի հայրենասիրության նշաններ են ցույց տալիս:
Հարցին՝ավելի վտանգավոր բա՞ն է ուզում անել, դրա համար հեռացնո՞ւմ է Վաղարշակ Հարությունյանին՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե այդ կադրային փոփոխություններն ինչ նպատակ ունեն, բայց գիտեմ մի բան՝ լավ բանի սպասումներ ոչ մի խելամիտ մարդ հիմա պետք է չունենա: Ուղղակի մեր երեւակայությունը շատ խեղճ է եւ տկար՝ պատկերացնելու համար, թե ինչ նոր հանցավոր հակաժողովրդական, հակապետական քայլեր է պատրաստում Նիկոլ Փաշինյանը: Ես կարծում եմ, որ հանրության շատ փոքր մասն է, որ սթափ են եւ շատ փոքր մասն է, որ «զոմբի» են, չեն ուզում իրենց տեսածը հասկանան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ