Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դե, որ պաշտպանն ասում է, ես լիովին իմ պաշտպանին հավատում եմ». Արմեն Չարչյանը՝ պատգամավորական մանդատը վերցնելու մասին

Հուլիս 21,2021 15:39

Քիչ առաջ Վարդաշեն ՔՀԿ-ից ազատ արձակվեց պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը: Նրան դիմավորում էին փաստաբանները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլեկտիվի անդամները, հարազատներն ու ընտանիքի անդամները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Վահե Միսակյան) որոշեց Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխել և որպես խափանման միջոց ընտրել գրավ և ստորագրություն չհեռանալու մասին: Գրավի չափը 15 միլիոն դրամ է:

Կատարվողը Արմեն Չարչյանը իրավական գործընթաց համարեց, որն ըստ նրա՝ պետք է իր իրավական պատասխանը ստանա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մեկ ամսվա ընթացքում ո՞վ տուժեց, ո՞վ շահեց, Արմեն Չարչյանը պատասխանեց. «Շահառուներից մեկը ես էի, քանի որ ես մեկ ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի, ժամանակ ունեի կարդալու, հեռուստացույցի հնարավորություն ունեի, նայում էի, որոշակի վերլուծություններ եղան, ինձ չէին զանգում, անհանգստացնում, գիշերը ժամը երեքին չէին զանգում` ասում, որ հիվանդանոցում այս կամ այն դեպքն է կատարվել: Տուժեցին այն բոլոր ՀՀ քաղաքացիները, ում կարող էի օգնություն ցույց տալ»:

Արմեն Չարչյանը չցանկացավ իր առողջության մասին խոսել, միայն ասաց, որ այն ամենն, ինչի միջով իր կյանքի ընթացքում անցել է՝ երկրաշարժ, Արցախյան պատերազմ, Քովիդ, Արցախյան երկրորդ պատերազմ, դրա գինն է կյանքն ու առողջությունը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ որո՞նք են լինելու նրա հետագա գործողությունները, Արմեն Չարչյանը պատասխանեց. «Ես Իզմիրլյան կենտրոնի տնօրենը չեմ իմ կամքով: Ես եմ խնդրել մեր հիմնադրին, որպեսզի ինձ ազատի ժամանակավորապես այդ պաշտոնից, որպեսզի դա շահարկման առարկա չլինի, որ ես լինելով տնօրեն՝ կարող եմ ազդեցություն ունենալ: Ունեմ երկու հնարավորություն՝ վերադառնալ տնօրենի պաշտոնին և երկրորդ՝ ընդունել մանդատը և իմ գործունեությունը շարունակել՝ որպես պատգամավոր»:

Այնուհետև նայելով պաշտպաններին հարցրեց՝ ինչքա՞ն ժամանակ ունեմ որոշում կայացնելու: Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ ծիծաղով ասաց, թե արդեն հայտարարել է, որ Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը: Արմեն Չարչյանն էլ կատակով արձագանքեց. «Դե, որ պաշտպանն ասում է, ես լիովին իմ պաշտպանին հավատում եմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031