Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան»-ը ԵՊՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատարին կոչ է անում կամովին կատարել դատարանի վճիռը

Հուլիս 21,2021 15:43

2020 թ. դեկտեմբերի 17-ին կայացրած վճռով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դադարեցրեց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գևորգյան Գեղամի լիազորությունները (թիվ ԵԴ/13566/02/20 քաղաքացիական գործ): 2021 թ հունիսի 3-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 17.12.2020 թ վճիռը թողեց անփոփոխ:

Օրերս վերոհիշյալ վճիռը մտավ օրինական ուժի մեջ:

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը՝

• ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին կոչ է անում դրսևորել քաղաքացիական գիտակցություն և կամովին կատարել դատարանի վճիռը:

• ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ. Գևորգյան Գեղամին հորդորում է կամովին ազատել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակը, անմիջապես դադարեցնել ԵՊՀ-ի հետ կապված վարչարարության իրականացումը, ձեռնպահ մնալ ներքին իրավական ակտերի, պայմանագրերի, համաձայնագրերի, հուշագրերի և այլ պաշտոնական փաստաթղթերի ստորագրումից:

• Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ բոլոր պաշտոնյաներից պահանջում է դադարեցնել աշխատանքային իրավահարաբերությունները ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամի հետ:

• Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ-ի հետ համագործակցող բոլոր անհատներին, կազմակերպություններին և տնտեսվարողներին առաջարկում է դադարեցնել աշխատանքային իրավահարաբերությունները ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամի հետ:

• Հաշվի առնելով դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը, ԵՊՀ հաշվապահությանը առաջարկում է վերջնահաշվարկ ներկայացնել ԵՊՀ ռեկտորի նախկին ժ.պ Գևորգյան Գեղամին:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հետևելու է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռի դրույթների լիարժեք իրականացմանը և ցանկացած գործողություն, որն ուղղված կլինի դատարանի վճռի դեմ կամ կխոչընդոտի դրա իրականացումն արժանանալու է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավական գնահատականին և հիմք է հանդիսանալու քրեական հետապնդման համար:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031