Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ ջանքերը ԼՂ հարցում. Պեսկով

Հուլիս 21,2021 14:54

Ռուսաստանը պատրաստ է ողջունել Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե նրանք կնպաստեն եղած պայմանավորվածությունների իրականացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե միջնորդական ջանքերը կրեն կայուն, կանխատեսելի բնույթ և օգնեն առկա պայմանավորվածությունների իրականացմանը, ապա դրանք կարելի է ողջունել: Ընդհանուր առմամբ այդ ուղղությամբ աշխատանքը վատ չի ընթանում»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողների խնդրանքի՝ մեկնաբանել ԵՄ-ից հնչող մեկնաբանությունները ԼՂ հարցով բանակցային ձևաչափում ներգրավվելու մտադրությունների մասին:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակող պայմանավորվածությունները ձեռք են բերվել «նախագահ Վլադիմիր Պուտինի միանգամայն եռանդուն ջանքերով»:

«Նա մշտական կապի մեջ է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ: Հիմա զբաղվում է հենց այդ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, կյանքի կոչման հարցերով»,- ասել է Պեսկովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031