«Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնողներ Արթուր Ալավերդյանը, Նուբար Աֆեյանը, Արամ Բեկչյանը եւ Ռուբեն Վարդանյանը երեկ հերթական բաց հանդիպումն էին կազմակերպել Երեւանում:
«Ապագա հայկականը» հայերի եւ ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից մեկնարկած հանրային նախաձեռնություն է, որին արդեն միացել են 97 երկրների 91 հազարից ավելի նախաձեռնողներ: Շարժման նպատակն է՝ ստեղծել Հայաստանի եւ հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն եւ փոխըմբռնում:
Ողջունելով բաց հանրային բաց հանդիպմանը մասնակցելու եկած հայրենակիցներին՝ շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը վստահություն հայտնեց, որ սա արդեն արված շատ կարեւոր առաջին քայլն է: «Մեր ապագան մեր ձեռքում է, մեր ապագայի համար մենք ենք պատասխանատվություն կրում: Մենք իսկապես պետք է հասկանանք՝ ուր ենք գնում եւ մեր ապագան պետք է բոլորս միասին կառուցենք: Ինչ-որ մեկը մեզ չի տանելու, այլ ինքներս ենք ընտրում մեր ճանապարհը, մեր ապագան, որը բոլորս պետք է կառուցենք միասին:
Մեր համար շատ ծանր ժամանակներ են եղել, բայց մենք երբեք մեր հույսը չենք կորցրել եւ վստահ ենք, որ գնալու ենք առաջ: Ուրախ եմ, որ առաջ ընթանալով՝ մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչն են ամենամեծ անհրաժեշտությունները, ինչն են մեր այն խնդիրները, որ արգելակում են մեր առաջընթացը: Եվ այդ խնդիրները լուծելու միակ բանաձեւը մեր մեջ քննարկումներ կազմակերպելն է եւ մեր մեջ նոր ունակություն դաստիարակելը՝ միմյանց լսելու ունակությունը: Դա հեշտ չէ, որովհետեւ մենք միմյանց չենք լսում, միմյանցից շատ բաներ չենք սովորում, յուրաքանչյուրս մտածում ենք, որ մեր կարծիքն ամենաուժեղն է եւ շատ դժվարությամբ ենք ուրիշի կարծիքն ընդունում որպես մեր մեջ ինչ-որ բան փոխելու հնարավորություն: Բայց ես վստահ եմ, որ այլ ճանապարհ չկա»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ