Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով և ստորագրությամբ չհեռանալու մասին. դատարանի որոշում

Հուլիս 21,2021 12:38

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վահե Միսակյան) հուլիսի 21-ին հրապարակվեց պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշումը:

Դատարանը որոշեց Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխել և որպես խափանման միջոց ընտրել գրավ և ստորագրություն չհեռանալու մասին: Գրավի չափը 15 միլիոն դրամ է:

Դատարանի այս որոշումը նիստերի դահլիճում ներկաները ողջունեցին ծափահարություններով:

Արմեն Չարչյանի շահերի ներկայացուցիչ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց՝ գրավի գումարը վճարվելուց հետո անհապաղ Արմեն Չարչյանը պետք է ազատ արձակվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031