Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյան. «Այդ խաղաղությունն այդպես է մեզ մատուցվելու՝ մաս-մաս մեր հայրենիքից կտորներ պոկելով». «Հրապարակ»

Հուլիս 21,2021 10:46

Նախորդ օրվանից Երասխում եւ տարբեր սահմանային հատվածներում թշնամին կրակում է, հրետակոծում։ Երասխի գյուղապետն էր նախորդ գիշեր վիրավորվել։ Այդ իրադարձությունները մեկնաբանեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

– Գեղարքունիքում մերոնք ընդհանրապես չեն կրակել։ Այսինքն՝ մենք դիմադրություն ցո՞ւյց ենք տալիս, թե՞ ոչ, Ձեր կարծիքով, եւ սա ի՞նչ է նշանակում՝ այս նոր էսկալացիան։

– Գլոբալ առումով, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում, պետք է անդրադառնանք նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթղթին՝ Ալիեւի եւ Փաշինյանի կողմից, եւ թե ինչ է դա ենթադրում, պիտի անդրադառնանք վարչապետի խոսքին՝ որ այն փաստաթուղթը, որը պատրաստվում է, Հայաստանի շահերից է բխում, եւ մենք դա ստորագրելու ենք։ Այսինքն՝ սա այդ փաստաթղթի կյանքի կոչելու ձեւն է։

– Բայց եթե ստորագրում է, էլ ադրբեջանցիներն ինչո՞ւ են կրակում։

– Որպեսզի հասարակությանը պատրաստեն, որ մեզ պատերազմ պետք չէ։ Ավելի լավ է երկարաժամկետ խաղաղություն ունենանք։ Իսկ այդ խաղաղությունն այդպես է մեզ մատուցվելու՝ մաս-մաս մեր հայրենիքից կտորներ պոկելով։

– Պարոն Հակոբյան, Ձեր կարծիքով, այս պահին ճիշտը պատասխան տա՞լն է ադրբեջանական կրակահերթերին։

– Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի, որովհետեւ չեմ տիրապետում իրավիճակին։ Իսկ ավելի մանրամասն, եթե դուք նայեք, թե Երասխի որ հատվածում է պատերազմը գնում, եւ ինչ է կատարվում այնտեղ, դուք կհասկանաք, որ սահմանազատման գործընթացն Ադրբեջանն իր համար արդեն սկսել է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031