Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը վերջերս աննախադեպ որոշում կայացրեց՝ ապօրինի ճանաչելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կիրառված գործողությունները՝ անձեռնմխելիությունը դադարեցնելու, լիազորությունները կասեցնելու մասով։ Սակայն ԲԴԽ-ն եւ գործադիրը հրաժարվում են կատարել նրա կայացրած ակտը։
– Վերջին երեք տարում ինչ-որ բան փոխվե՞լ է դատական համակարգում եւ հատկապես՝ վերջին շրջանում։
– Ես իմ գործունեության մասին ասեմ․ շուրջ տասը տարի դատավոր եմ աշխատում, ընդհանուր առմամբ՝ որեւէ բան չի փոխվել։ Ոնց աշխատել եմ, էդպես էլ աշխատում եմ, ու քանի դեռ դատավոր եմ, էդպես էլ աշխատելու եմ։
– Այսինքն՝ այն գնահատականը, որ հնչեցնում էր Նիկոլ Փաշինյանը, թե կան պատերի տակ վնգստացող դատավորներ, այդ առումով ոչինչ չի՞ փոխվել։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, թե ոչինչ չի փոխվել։
– Այդ հարցը շատ քննարկվեց, հիշում եք՝ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը։
– Այո, այդ հարցը շատ հնչեցվեց, շատ քննարկվեց, հիմա Դուք, որ ինձ ասում եք՝ բան փոխվե՞լ է, թե՞ չէ դրանից հետո։ Ինձ համար, ընդհանրապես, որեւէ քաղաքական գործչի որեւէ հայտարարություն որեւէ բան չի փոխում իմ աշխատանքում։
– Այսինքն՝ դատական համակարգն արդարության, արդարադատության տեսանկյունից տասը տարում փոփոխության, տրանսֆորմացիայի չի՞ ենթարկվել, որ ավելի անկախանա, ավելի արդար դատական համակարգ ունենանք։
– Ընդհանրապես, անընդհատ փոփոխվում է։ Փոփոխություններն էլ պայմանավորված են, առաջին հերթին, օրենսդրությամբ, աշխատանքի ծավալով։ Ընդհանրապես, բնականաբար, փոփոխվում է, ոչ մի բան լճացման մեջ չի գտնվում, իհարկե։
– Հիմա ավելի անկախացե՞լ է դատական համակարգը, թե՞ հակառակը։
– Ես համակարգի գնահատականը դժվարանում եմ տալ էսպես՝ հեռախոսով, կոնկրետ, եթե ինչ-որ ցուցիչ վերցնենք, ավելի շատ մասնավոր օրինակների վրա հնարավոր է ասել, բայց հիմա ընդհանուր գնահատական չեմ կարող տալ։ Ես իմ օրինակով կարող եմ ասել՝ ես ոնց աշխատել եմ, էդպես էլ շարունակում եմ աշխատել ու շարունակելու եմ աշխատել։ Եթե իմ գործունեությունը մեր համայնքը՝ իրավաբանական համայնքը, գնահատում է անկախ, ուրեմն էդպես էլ աշխատել եմ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում