Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Հակոբյան. Այո, Պետական կամերային երաժշտական թատրոնը մեռնող թատրոն է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 21,2021 09:30

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կարծիքով՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ միավորելու վերաբերյալ կամերայինցիների եւ մնացածի դժգոհություններն անընդունելի են:

Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, նա 1 տարի առիթ է ունեցել աշխատել Պետական կամերային երաժշտական թատրոնում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Հակոբյանը հայտնեց, որ տեղյակ է նախագծի գոյության մասին, կարծում է, որ այն դրական փոփոխություններ կբերի ոլորտում. «Չէի ասի, թե անթերի նախագիծ է, բայց վատն էլ չէ»:

Ինչ վերաբերում է երկու թատրոնների համատեղ աշխատանքին, ապա, ըստ Հակոբյանի, այն իրատեսական է, դժվար թե որեւէ խոչընդոտ լինի. «Երկու թատրոններն էլ երաժշտական են, նրանց ոճերն էլ գրեթե նույնն են, այնպես որ խնդիր չեմ տեսնում»:

Ըստ կամերայինցիների՝ ԿԳՄՍ նախարարությունն իրենց թատրոնը համարում է մեռնող, գրեթե մեռած: Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Հրաչյա Հակոբյանն էլ է այն կարծիքին, որ Կամերային թատրոնը մեռնող է: Նա ասաց՝ այո, մեռնող թատրոն է: «Ես դա հասկացել եմ դեռ այն ժամանակ, երբ առիթ ունեցա աշխատել այդ թատրոնում: Հիշում եմ՝ բեմադրվում էր «Մոխրոտը» ներկայացումը, որի համար մեզ գրեթե 1 տարի պահանջվեց: Երևի, մի 10 ամիս այնտեղ այդ ներկայացման փորձերն էին ընթանում, ես եւս ընդգրկված էի այդ ներկայացման մեջ ու զարմացած էի, թե ինչու է ամեն ինչ այսքան ձգձգվում: Չեմ կարծում, թե դա այն ներկայացումն էր, որ ահռելի մեծ աշխատանք էր պահանջում, որի փորձերն այդքան երկար պիտի տեւեն: Ներկայացումը շատ թեթեւ էր եւ կարելի էր առավելագույնը 3-4 ամսում ավարտել»,-մանրամասնեց Հակոբյանը, նշելով, որ իր պատմածը, եթե չի սխալվում, եղել է 2009 թվականին:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Մեռնող թատրոն չի լինում, թատրոնները մեռցնում են ապաշնորհները։ Միայն թե շատ դժվար է ապաշնորհներին համոզել, որ իրենք այդպիսին են, որովհետև երբ նրանք իշխանության են գալիս, նրանց քծնողներ են հայտնվում և այդ քծնողները իշխանավորներին անընդհատ գովում են, թե նրանք ամենախելացին են։ Դե, գովեստներից փքված իշխանավորներն էլ հերթական հիմար քայլն են անում և նախընտրական խոստումների համաձայն, փորձում են շինել նաև անդուր թատրոնները։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031