Երեւանի քաղաքապետին առաջարկ ենք ուղարկում Երեւանի վարչական սահմաններում Զինվորի հուշարձան տեղադրելու մասին։
Առաջարկում ենք համատեղ հանդիպում եւ քննարկումներ կազմակերպել տեղի ընտրության եւ հարակից այլ հարցերի վերաբերյալ։
Առաջարկն ընդունվելու դեպքում մեր պատանի իրավագետները եւ երիտասարդ իրավաբանները կսահմանեն պատշաճ շուրջօրյա մշտական հղկողություն, հարակից պուրակը եւ հուշարձանը կլուսավորվի լուսային հատուկ գամմայով, էկրանի վրա շուրջօրյա կպատկերվեն Հայրենիքի ազատության համար հավերժացած բոլոր զինվորներն ու զինվորականները։
Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
իրավապաշտպան
«Առավոտ» օրաթերթ
20.07.2021