Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Զրույցի ընթացքում Պուտինը նշել է, որ կարևորագույն հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը:
«Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ»,- ասել է Պուտինը:
Իր հերթին Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինից տարածաշրջանային հարցերին մշտական ուշադրության համար:
Կարդացեք նաև
«Ռազմական գործողությունների ավարտից հետո վերջին 8 ամիսների ընթացքում, կարծում եմ, որ մեր անձնական շփումները` և՜ հունվարին Մոսկվայում, և´ հեռախոսով, իրավիճակի կարգավորման գործում շատ կարևոր դեր են խաղացել: Մենք վճռական ենք տրամադրված, որպեսզի հետպատերազմյան շրջանն առավելագույն կերպով անցավ անցնի: Հուսով եմ` համատեղ ջանքերով դա մեզ կհաջողվի»,- ասել է Ալիևը:
Նախագահները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ