Սիրելի՛ հայրենակիցներ, Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ,
Կենտրոնական ընտրական հանձնաժողով եմ ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս և կշարունակեմ գործունեությունս Արագածոտնի մարզպետի պաշտոնում:
Վստահության համար խորին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԵՆ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
Արագածոտնի մարզի թանկագի՛ն բնակիչներ, մենք շարունակելու ենք իրագործել մեր մարզի զարգացման ծրագրերը և դեպի ավելի բարեկարգ Արագածոտնի մարզ տանող ճանապարհային քարտեզի ոչ մի ծրագիր չենք շրջանցելու:
Կարդացեք նաև
Ուրեմն՝ ի գործ: Միասին ստեղծենք ավելի բարեկեցիկ Արագածոտնի մարզ, որտեղ, վստահ եղեք՝ ԱՊԱԳԱ ԿԱ ու այդ ապագան լուսավոր է լինելու:
Դավիթ Գեւորգյան