Սոչիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց է հանդես գալիս հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը: Մեր 21-ամյա շախմատիստը 1/32 եզրափակչի հիմնական պայքարում 1:1 էր խաղացել Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովի հետ, եւ պայքարը տեղափախվել էր թայ-բրեյք:
Այսօր Հայկը շատ ծանր պայքարում 2,5:1,5 հաշվով հարկադրեց բազմափորձ Մամեդյարովին անձնատուր լինել եւ լքել մրցաշարը: 1/16 եզրափակչում Հայկի հերթական մրցակիցը լինելու է խորվաթ գրոսմայստեր Անտե Բրկիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ