Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ն առաջարկում է չեղարկել պետական աշխատակիցների գործուղումների մանրամասները չհրապարակելու մասին նախագիծը

Հուլիս 20,2021 18:08

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախագիծը գնահատում է խնդրահարույց տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման, թափանցիկ և լավ կառավարման սկզբունքների տեսանկյունից։ Բացի դրանից՝ առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծվելու պետական համակարգի համար, քանի որ Նախագծի հեղինակները նշել են, որ e-gov.am կայքում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել և 2020 թվականի  հուլիսի 2-ին հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ  վարչապետի որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում հրապարակվող պետական աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հաշվետվություններում հանել գործուղման նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, բարձրացված կամ քննարկված հարցերի,  հանդիպման ժամանակ ընդունված որոշումների, պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի, առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Նախագծի հեղինակները նշում են, որ վերոնշյալ փոփոխություններով e-gov.am կայքում առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործողումների վերաբերյալ վերոնշյալ տեղեկատվությունը գնահատել է ռիսկային և զգայուն ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031