Քանի որ Տեղ համայնքում թշնամու տարածք անցնելու հավանականությունը մեծացել է, Տեղում սահմանազատման աշխատանքներ են տարվել։ Մոտ 2կմ երկարությամբ ճանապարհը տեխնիկայով փորվել է, որպեսզի երկկողմանի տարանջատվեն տարածքները։
Սահմանազատված տարածքում մոլորվելու հավանականությունը հասցվել է մինիմալի։
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, ում ջանքերով վերջին ամիսներին վերադարձվել են թշնամու տարածք անցած մեծ թվով անասուններ, տեխնիկա և անգամ բնակիչ, կարևորում է նման ձևով սահմանազատումը։
Նրա խոսքով՝ սահմանին տեխնիկայի շնորհիվ նշագծումը կօգնի կողմնորոշվել գյուղաբնակներին՝ թե՛ անասնապահության և թե՛ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։
Կարդացեք նաև
Տեղի համայնքապետարան