ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին գերատեսչությունից։
Ըստ տեղեկությունների` նա արդեն հասցրել է հրաժեշտի հանդիպում ունենալ ՊՆ-ում:
ՀՀ նախագահը ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Կարդացեք նաև
Վաղարշակ Հարությունյանը Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի նոյեմբերի 20-ից