Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ խորհուրդն է՝ գալ Հայաստան, այստեղ շատ բան կա անելու». սփյուռքահայ և արտասահմանցի կամավորները՝ ի նպաստ Հայաստանի

Հուլիս 20,2021 16:17

Սկսնակ եւ հմուտ մասնագետները՝ սփյուռքից եւ ոչ միայն, ցանկանում են կամավորել Հայաստանում՝ հանուն ուժեղ Հայաստանի

Անկախ իրենց բնակության վայրից, հայերը պատրաստ են օգնել Հայաստանին իրենց փորձով և գիտելիքներով։ Մանավանդ հիմա՝ պատերազմից հետո, սփյուռքահայ և արտասահմանցի կամավորները էլ ավելի ոգեշնչված են գործել ի նպաստ Հայաստանի։ Արդեն մոտավորապես երկու տասնամյակ, մենք շարունակում ենք հյուրընկալել արտասահմանաբնակ կամավորների, ովքեր մասնագիտացել են հոգեբանության, իրավունքի, բժշկության և այլ ոլորտներում։ Այժմ մենք ունենք աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 90 կամավոր։ Մեր կամավորներն առհասարակ հնարավորություն ունեն աշխատելու ցանկացած ոլորտին պատկանող  կազմակերպությունում: Ստորև մանրամասն ներկայացնում ենք, թե ինչով են նրանք զբաղվում Հայաստանում:

Օժանդակում են զինծառայողներին

Ուրուգվայից ժամանած Գաբրիելա Մուլլուքյանը որոշեց, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո իր համար ճիշտ ժամանակն է գալ Հայաստան: Նա խոստովանում է, որ պարզապես որոշեց, որ պետք է ինչ-որ օգտակար բան անի, ուստի դիմեց մեր ծրագրին: Գաբրիելան 29-ամյա ճարտարագետ է, որը ներկայում կամավորում է տեղական ստարտափերից մեկում՝ օգնելով պատրաստել զինվորների վերջույթների պրոթեզավորման համար անհրաժեշտ գործիքներ: Նրա գլխավոր գործառույթն է նույնականացնել և մշակել մարդու մկանների կողմից ուղարկված տարբեր ազդանշանները, այնուհետև դրանք վերածել էլեկտրական շարժումների:

Մանվել Գրիգորյանը նույնպես ակտիվորեն կամավորում է նույն կազմակերպությունում: Մասնագիտությամբ ճարտարագետ-մեխանիկ է և  եկել է Ֆրանսիայից՝ կամավորելու նպատակով: Մանվելը խոստովանում է, որ եկել է տեղացիների  համար օրինակ ծառայելու և ցույց տալու, թե որքան կարևոր է այս պահին համախմբվել և կանգնել սեփական հայրենիքի կողքին։

Մենք այստեղ ունենք նաև փաստաբաններ: Ռուզան Խաչատրյանը Բելգիայից է: Իր ներդրումն ունի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր նախաձեռնություններում  և  օժանդակում է պատերազմից տուժածներին: «Մենք հավաքում ենք մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցներ, որպեսզի եկող սերունդները չապրեն նույն հիասթափությունը ու չզգան այն ամենն, ինչ մենք զգացինք», – պատմում է Ռուզանը:

Բժշկական ոլորտի ներկայացուցիչների հմտությունները նույնպես կարևոր են Հայաստանի համար։ Հոգեբանները, սոցիալական աշխատողները, կրտսեր և ավագ վիրաբույժներն այստեղ են, որպեսզի աջակցեն իրենց երկրին: Քսանվեցամյա կենսաբան Արվին Քամալին ԱՄՆ-ից եկել էր կամավորելու տեղի հիվանդանոցներում: Հայաստանում գտնվելու ընթացքում Արվինը նույնիսկ աշխատում էր գիշերային հերթափոխով՝ ներդնելով իր ողջ գիտելիքն ու ներուժը հանուն իր հայրենակիցների։

Տրամադրում են հոգեբանական աջակցություն

Անի Ոսկանյանը Արգենտինայից է, ով երկար տարիներ ուսումնասիրել է հետտրավմատիկ սթրեսի խանգարումը: Նա կամավորական աշխատանք է կատարել «Մուրացան» հիվանդանոցային համալիրում, որտեղ թե՛ հոգեբանական, թե՛ բժշկական օգնություն է ցուցաբերել Արցախյան պատերազմում տուժած զինվորներին և նրանց ընտանիքներին: Ունենալով շուրջ տասը տարվա աշխատանքային փորձ՝ այս հմտություններն Անին փոխանցել է նաև այլ մասնագետների։ «Իմ խորհուրդն է՝ գալ Հայաստան, քանի որ այստեղ շատ բան կա անելու», – ասում է Անին։

Իսկ Դարյա Ջումելը զբաղվում է արթ-թերապիայով։ Եկել է Ֆրանսիայից՝ օգնելու պատերազմից տուժած զինվորներին ու ընտանիքներին: Շնորհիվ իր մոտեցումների՝ նա օգնում է թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին հաղթահարել սթրեսը։ Դարյան բնույթով ակտիվ է և հոգատար, ինչը թույլ է տալիս նրան իրապես օգտակար լինել Հայաստանին: «Հայաստանում պատերազմի հետևանքով որոշ երեխաներ կորցրել են խոսելու ունակությունը: Ես որոշեցի գալ և օգտագործել իմ էներգիան և հմտությունները՝ ի նպաստ Արցախցի երեխաների և նրանց ընտանիքների ապաքինման», – ասում է Դարյան։

Մատուցում են սոցիալական ծառայություններ

Մեր ծրագրերի ավելի քան 250 մասնակից կամավորությունն ավարտելուց հետո որոշել է հայրենադարձվել: Հպարտ ենք արձանագրել բազմաթիվ հաջողություններ․ մեր շրջանավարտները նախաձեռնել են բազմատեսակ ծրագրեր, հիմնել մարդասիրական ՀԿ-ներ և մեծապես նպաստել տեղական կազմակերպությունների աճին: «Երբ ես առաջին անգամ ոտք դրեցի Հայաստան, չէի պատկերացնի, որ երկու տարի անց, ինչպես տեղացի բնակչները, ես էլ եմ աշխատելու Գյումրիում … և սկսելու եմ իմ առաջին դրամահավաքը համաշխարհային համավարակին զուգընթաց », – պատմում է ԱՄՆ-ից եկած Սառա Սթայթսը:

Անշուշտ, մենք խրախուսում ենք, որ ավագ մասնագետներինը նույնպես գան և իրենց ժամանակն ու գիտելիքը օգտագործեն ի նպաստ Հայաստանի, քանի որ կամավորությունը միայն երիտասարդների համար չէ: Կամավորները դիմում և գալիս են այն հավատով, որ Հայաստանը իրենց ներուժի կարիքն ունի։

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Դեպի Հայք և Հայ կամավորների միություն հիմնադրամները կամավորության հնարավորություններ են տրամադրել ցանկացողներին՝ աշխատելով նրանց և տեղական կազմակերպությունների միջև կապ ստեղծել: Մինչ այժմ մենք, որպես երկու քույր կազմակերպություններ, հյուրընկալել ենք ավելի քան 3000 կամավորի՝ 60 երկրից: Համագործակցելով ավելի քան 1100 տեղական կազմակերպությունների հետ՝ կամավորական աշխատանքի հաստիք ենք տրամադրել մեր ծրագրի մասնակիցներին ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և այլ քաղաքներում: Քանի որ մենք համագործակցում ենք հյուրընկալող ընտանիքների հետ, մեր կամավորները կարող են ապրել հայկական ընտանիքներում, որն իրենց հնարավորություն է տալիս ծանոթանալ տեղացիների վարած ապրելակերպին և խարիսխ գցել իրենց հայրենի հողում:

Դեպի Հայքը (Birthright Armenia) 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց հայրենիքը: Ծրագրի մասնակիցները պարտավորվում են շաբաթական առնվազն 30 ժամ կամավորել առնվազն 9 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ: Լրիվ դրույքով աշխատող 25+ մասնակիցներին առաջարկում ենք Birthright Lite ծրագիրը, որը ենթադրում է ընդամենը  4 շաբաթ տևողությամբ կամավորություն:

Հայ կամավորների միությունը առնվազն 2 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ կամավորության հնարավորություններ է առաջարկում 21 տարեկանից բարձր արտասահմանցիներին, ինչպես նաև 32 տարեկանից բարձր  անձանց, ովքեր ունեն հայկական արմատներ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031