2021թ. հուլիսի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևանի բնակիչը՝ ծնված 1969թ., իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել, որի հետևանքով երկու ուղևորները տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ վարորդը, ստացած մարմնական վնասվածքներից, տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, զննվել է բժշկական կենտրոնի կրիմինալ մատյանը:
Դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կարդացեք նաև
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին