«Ազատություն». Ջեյմի Ֆլայն իր վրդովմունքն է հայտնել ռադիոկայանի ադրբեջանական ծառայության առնվազն հինգ նախկին և ներկայիս լրագրողների սմարթֆոնների՝ Pegasus լրտեսական ծրագրով հնարավոր թիրախավորման մասին բացահայտումների առնչությամբ:
«Վրդովեցուցիչ է, որ 21-րդ դարում այդքան շատ կառավարություններ հետամուտ են լինում ազատ խոսքի արգելափակմանն ու լրագրողների կողմից իրենց համաքաղաքացիներին անաչառ լուրերի և տեղեկատվության մատուցման կանխարգելմանը», – հայտարարել է Ֆլայը՝ հավելելով. – «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը խստորեն դատապարտում է այդ փոքրոգի միջամտությունը աշխատող լրագրողների անձնական կյանքին»:
Ջեյմի Ֆլայն ընդգծել է, որ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը տևական ժամանակ լուսաբանել է «Ազադլիք» ռադիոյի դեմ Ադրբեջանի կառավարության չարաշահումները, և պաշտոնական Բաքվին կոչ է արել դադարեցնել ռադիոկայանի կայքի արգելափակումը, «Ազադլիք»-ի աշխատակիցներին հետևելը և բյուրոյի նախկին ղեկավար Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ հետապնդումները:
Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: