Երեկ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածից բացի՝ հակառակորդը կրակոցներ է արձակել նաեւ Գեղարքունիքի շփման գծի, մասնավորապես՝ սահմանամերձ Կութ գյուղի դիրքերի ուղղությամբ։
Այսօր, ինչպես Aravot.am-ին հայտնեց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը, ոչ մի բան չկա, սովորական վիճակ է․ «Կրակոցներ չեն եղել»։
Տիկին Չիտչյանի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան են հակառակորդի կողմից կրակոցներ եղել․ «Տուժածներ չկան, գյուղի ուղղությամբ ոչ մի բան չի եղել, դիրքերում է եղել, օդ են կրակել, թե իրար վրա․․․»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ