Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աբդուլլաևան անհեթեթություն է որակել Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը

Հուլիս 20,2021 13:28

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ հուլիսի 19-ի հայտարարությունը, այն որակել է անհեթեթություն:

Աբդուլլաևան նշել է, որ Հայաստանը ելնում է իր «պատմական երևակայություններից» և մինչ օրս տարածքային հավակնություններ է առաջ քաշում իր հարևան պետությունների նկատմամբ, ինչը միանգամայն «ոչ խոհեմ քաղաքականություն է տարածաշրջանի ամենափոքր և ամենաթույլ պետության կողմից»:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք հայկական կողմին, որ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Ադրբեջանի այլ քաղաքներում մինչ այժմ ապրում են հազարավոր հայրեր: Եթե Հայաստանն առաջ չքաշեր տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ և նրա դեմ ագրեսիվ քաղաքականություն չվարարեր, այդ թիվն ավելի բարձր կլիներ»,- ասել է Աբդուլլաևան:

Աբդուլլաևան նաև անդրադարձել է Բաքվում «Ռազմավարի պուրակին»՝ նշելով, որ այն «ագրեսորի դեմ արդարության և օրենքի հաղթանակի խորհրդանիշն է»: Նրա խոսքով՝ Հայաստանն ինքն էլ տեղադրել է «բազմաթիվ ահաբեկիչների և ռազմական հանցագործների հուշարձաններ»:

«Որպես եզրակացություն՝ ցանկանում ենք ընդգծել, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար բազմաթիվ «պատմական բացահայտումների» հեղինակի՝ Հայաստանի համար պետք չէ որևէ բան հնարել: Դրան կարելի է հասնել պարզապես հետևելով միջազգային նորմերին և սկզբունքներին»,- ասել է Աբդուլլաևան:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031