Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը չի գնա լայնածավալ ռազմական գործողությունների, բայց տեղային բախումները չեն բացառվում»․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 20,2021 13:02

«Փաստենք, որ Ադրբեջանը ցանկացած իրավիճակի համար ունի սցենարային զարգացումներ, որոնցից մեկը ենթադրում էր Արցախից հետո ՀՀ տարբեր ռազմավարական օբյեկտների հանդեպ վերահսկողություն, ինչը նրանց հնարավորություն կտա հիմա եւ հետագայում ՀՀ-ի հանդեպ ունենալ ճնշման լծակներ, որոնք կօգտագործվեն իր առավելագույն պահանջածին հասնելու համար»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծի Երասխի հատվածում հակառակորդի կողմից լարվածությանը՝ ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին կետը Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհահատվածն է, որի մի մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է, երկրորդը՝ Սոթք-Խոզնավար հատվածը, որտեղ ՀՀ տարածքում են ադրբեջանական զորքերը, վերահսկում են ճանապարհներ ու ջրային պաշարներ, եւ երրորդ կետը դարձել է Երասխը, որը կարեւոր հանգույց է Սյունիքին եւ Վայոց ձորին կապվելու համար։ Այդ հատվածում հնարավոր ցանկացած դիրքային բարելավումն Ադրբեջանի կողմից մեր համար կարող է անդառնալի լինել։ Ադրբեջանը երկու խնդիր է լուծում՝ ճնշումներով բանակցային գործընթացում առավելագույն զիջումներ կորզել, եւ երկրորդ, սա գործընթաց է, որը ցանկության դեպքում եւ ստեղծված բարենպաստ պայմաններում Ադրբեջանին կարող է հնարավորություն տալ լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու եւ արդյունավետ մարտ վարելու համար»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Նա շեշտեց․ «Այս պահին այդքան էլ հակված չեմ այն մոտեցմանը, որ սա կարող է վերածել լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում։ Կարծում եմ՝ այս փուլում գոնե կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանը չի գնա լայնածավալ ռազմական գործողությունների, բայց դա չի բացառում սահմանին տեղային բախումները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031