Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ եռալեզու կայք է գործարկվել

Հուլիս 20,2021 12:54

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայք:

Կայքը երեք լեզվով է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

War.karabakhrecords.info հասցեում գործող նոր կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում:

Կայքը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից՝

Ռազմական հանցագործություններ

Ռազմագերիներ

Մշակութային ցեղասպանություն

Ատելության խոսք

Վարձկաններ (սիրիացի ահաբեկիչների ներգրավումը պատերազմին և Թուրքիայի դերը)

Զեկույցներ (միջազգային և տեղական)

Կայքում ներկայացված տեղեկատվությունը անգլերեն և ռուսերեն լեզուներով տարածվում է նաև «Karabakh Records»-ի համապատասխան սոցցանցային հաշիվներում՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Տելեգրամ և այլն:

Նյութերը դեռևս մշակման փուլում են: Առաջիկայում բոլոր բաժինները կհամալրվեն: Կայքը թարմացվող է, ունի նաև լրահոսային բաժին՝ ընթացիկ թեմաները ներկայացնելու համար:

«Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» կայքում ամփոփվում են ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի բազայում հավաքված փաստերը, ապացույցները, որոնք ժամանակին նաև տրամադրվել են ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներին, ինչպես նաև այլ պետական գերատեսչությունների: Առանձին ուշադրություն է դարձվելու նաև միջազգային լրատվամիջոցների՝ Արցախյան երկրորդ պատերազմին ունեցած անդրադարձներին:

Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://war.karabakhrecords.info

Հարցերի և առաջարկների, ինչպես նաև թեմատիկային համապատասխան նյութեր, փաստական ապացույցներ ուղարկելու համար կարող եք կապվել հետևյալ եղանակներով՝

Էլ. Փոստ՝ [email protected]

Սոցցանցային հաշիվներ՝

https://t.me/KarabakhRecords

https://www.facebook.com/KarabakhRecords1988

https://twitter.com/karabakhrecords

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031