Արարատի մարզի Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանի վիրահատությունն ընթացքի մեջ է։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Օղիկյանի ընտանիքի անդամներից մեկը։ «Առողջական վիճակը կայուն է, նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում»,-փոխանցեց մեր զրուցակիցը։
Իր տեղեկություններով՝ այս պահին Երասխում նորմալ է ամեն ինչ։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Թշնամու արձակած կրակից գյուղապետը հրազենային վիրավորում էր ստացել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ