Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը դատի է տվել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Նիկողոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումն է, որը պարունակում է ակնհայտ զրպարտություն. «Գրառման մեջ նշվում է, թե իբր ես շինարարական աշխատանքներ եմ իրականացնում Ս. Գեւորգյան փողոցի վրա: Ո՛չ տվյալ հատվածում, ո՛չ էլ Երեւան քաղաքի այլ հատվածում ես որեւէ շինարարություն չեմ իրականացնում: Այն, ինչ նշված է եղել տվյալ անձի գրառման մեջ, պաշտոնեական դիրքի ակնհայտ չարաշահում է պարունակում, ինչը ոչ մի աղերս չունի իմ եւ իմ գործունեության հետ»:
Թումասյանն ասաց, որ պահանջում է հերքել զրպարտությունը եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: