Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանը խեղաթյուրում է ոչ միայն անցյալը, այլեւ ներկան. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 20,2021 10:36

Ադրբեջանը խեղաթյուրում է ոչ միայն անցյալը, այլեւ ներկան։ Վերջերս Ալիեւի նախաձեռնությամբ նոր վարչական բաժանում է իրականացվել Ադրբեջանում, ըստ որի ստեղծվել է այսպես կոչված «Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը», որն ընդգրկում է Արցախի Հանրապետության Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները։ Ի՞նչ է սա, եթե ոչ պատմությանն ու հետագա կեղծարարություններին ուղղված հեռահար քայլ։ Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լելյա Աբդուլաեւան, պատասխանելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, հնչեցրել է հերթական վտանգավոր եւ ռազմատենչ հայտարարությունը, թե «ադրբեջանցի ժողովրդի հիշողության մեջ Հայաստանի տարածքն անվանվում է Արեւմտյան Ադրբեջան, որտեղից ադրբեջանցիներն արտաքսվել են 3 անգամ, վերջին անգամ՝ 1988-ին»: Ապա հավելել է, որ «ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հայրենիք վերջիններիս բնական իրավունքն է: Դա տարածքային նկրտում չէ, այլ փախստականների վերադարձ իրենց տուն», ինչն իբր արտացոլված է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Այս ամենը մեզ պետք է ավելի զգոն դարձնի, որպեսզի մենք հետեւողական գտնվենք եւ համախմբենք գիտական, փորձագիտական եւ բոլոր մյուս ռեսուրսները՝ ցինիզմի հասնող կեղծարարությունների դեմն առնելու համար։ Մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է մեր գիտելիքների եւ կարողությունների սահմաններից մի փոքր էլ անդին հակազդել նմանը չունեցող պատմության խեղաթյուրմանը։ Մեր իրական պատմությունը սերունդներին փոխանցելը ժամանակակիցներիս սրբազան պարտքն է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031