Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ  անգամ եղել է, որ ընդդիմությունը ընտրություններից հետո ՍԴ որոշումը բողոքարկի ՄԻԵԴ-ում, բայց երբեք վարույթ չի ընդունվել. ՄԻԵԴ-ն ունի չափանիշներ. Վահագն Հովակիմյան. «Հայկական ժամանակ»

Հուլիս 20,2021 10:28

«ՄԻԵԴ-ը ընտրությունների հետ կապված վեճերը չի քննում, ՄԻԵԴ քննարկման տիրույթից դուրս է նման հարցերի քննարկումը». ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայոց հայրենիք» կուսակցության հայտարարությանը, թե ՍԴ որոշումը բողոքարկելու են ՄԻԵԴ-ում՝ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Ըստ նրա՝ ցանկացած ոք ցանկացած հարցով կարող է դիմել ՄԻԵԴ, բայց դա չի նշանակում, որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունելու եւ քննի:

«2002 թվականից մենք ՄԻԵԴ դիմելու հնարավորություն ունենք, բազմաթիվ  անգամ եղել է, որ ընդդիմությունը ընտրություններից հետո ՍԴ որոշումը բողոքարկի ՄԻԵԴ-ում, բայց երբեք վարույթ չի ընդունվել: ՄԻԵԴ-ն ունի չափանիշներ: Մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիայով նման վեճերը այդ դատարանի վարույթից դուրս են՝ հաշվի առնելով, որ այն իր մեջ պարունակում է պետության ինքիշխանության էլեմենտներ»,- մանրամասնեց Հովակիմյանը:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031