Իշխանություններին արդեն իսկ թվում է, որ եթե իրենց հաջողվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերարտադրվել, ապա իրենք մշտապես կարող են մնալ երկրի ղեկին։ Սակայն արևի տակ ոչինչ հավերժական չէ, և ամեն ինչ փոփոխական է ու անցողիկ, իշխանություններն՝ առավել ևս, որոնք փոխարինում են մեկը մյուսին։
Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանություններին կամ բռնապետներին թվացել է, թե «իրենց դեմ խաղ չկա», իրենք միշտ պաշտոնավարելու են, բայց որոշ ժամանակ անց (հաճախ՝ կարճ ժամանակ անց) հանկարծ այնպիսի շրջադարձային դեպքեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում շատ արագ եկել է այդ իշխանությունների ու բռնապետների տխուր վախճանը։ Բայց, ինչպես երևում է, «քայլողների» իշխանությունը ընդունակ չէ սթափ դատել. առանց այդ էլ մի բան չէին, հիմա էլ ընտրությունների արդյունքում, կարծես թե, լիովին ընկել են ամբարտավանության ու մեծամտության գիրկը՝ կտրվելով իրականությունից։ Նաև դրանով է պայմանավորված, որ հազար ու մի սոցիալական և անվտանգային խնդիրները մոռացության մատնելով՝ իշխանական պատգամավորներն իրենց փողերն ավելացնելով են զբաղված։
Իսկ գործադիրում էլ մտածում են, թե ինչպիսի նախագծեր առաջ քաշեն, որ գաղտնի դառնան մեկ անձից գնումներն ու պաշտոնյաների գործուղումները։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում