ՀՅԴ ՀԵՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հուլիսի 23-ին կանչվել եմ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի մոտ։
Երբ այս նամակը ձեռքս էր ուղղակի մտածում էի քանիսն են նմանօրինակ նամակ ստացել 44 օրյա պատերազմի դեպքերի համար, քանիսն են նման նամակ ստացել նահատակ հերոսների մասունքները աղբի տոպրակներով Աբովյանի այդ պայմաններում պահելու համար։
Չէ, չէ միջազգային կազմակերպություններում աշխատող, մարդու «իրավունքների պաշտպան» դիրքավորված կարծիք ձևավորողներ, իրավապաշտպաններ հանկարծ չմտածեք, սա հո քաղաքական հետապնդման տարր չի, չէ որ ես «նախկին թալանչի ռեժիմի մաս եմ կազմում, ով թալանել է երկիրը ու հիմա պետք է պատասխան տա» իր արածների համար»։
Կարդացեք նաև