Լրահոս
Օրվա լրահոսը

Այս սրացումը տեղի է ունենում Աֆղանստանում, Սիրիայում, Ղրիմում, Դոնբասում կոնֆլիկտային օջախներում ընթացող սրացումներին զուգահեռ

Հուլիս 19,2021 22:02

5165 շարժման դիտարկումները Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի կողմից սահմանի ողջ երկայնքով մեկ «սադրիչ գործողություններ» իրականացնելու մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել և հրամկազմին կարգադրել կանխել «հայկական սադրանքները»: Ադրբեջանի այս գործելակերպը նորություն չէ և վկայում է այն մասին, որ, ճիշտ հակառակը, ինքն է պատրաստվում դիմել նախահարձակ գործողությունների: Ադրբեջանի սադրիչ գործողությունները հետապնդում են հետևյալ նպատակները.

  • Ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա և արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ՀՀ-ի՝ Արցախի հարցում շահագրգիռ կողմ լինելուց հրաժարմամբ, Մինսկի գործընթացի չեղարկմամբ,
  • Վերահսկողություն հաստատել ՀՀ-ի այն տարածքների նկատմամբ (Տիգրանաշեն, Ոսկեպար և այլն), որոնք Ադրբեջանը համարում է խորհրդային Ադրբեջանի անկլավները,

Պետք է նկատել, որ այս սրացումը տեղի է ունենում Աֆղանստանում, Սիրիայում, Ղրիմում, Դոնբասում կոնֆլիկտային օջախներում ընթացող սրացումներին զուգահեռ: Այս վտանգավոր զարգացումների համատեքստում, գործող իշխանությունների կողմից հանրությանը դրանց պատրաստելուն ուղղված գործնական քայլեր նկատելի չեն: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացման ընթացքին և կոչ անում մեր հայրենակիցներին լինել զգոն ու աչալուրջ:

«5165 շարժում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031