Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Արզանքանցյանի հերթական «զոհերը» Կոտայքի շտաբի աշխատակիցներն են․ խոստացած 1 միլիոն 780 դրամը չի վճարել

Հուլիս 19,2021 21:21

Aravot.am-ի տեղեկություններով Տիգրան Արզաքանցյանի դեմ հերթական հաղորդումն է տրվել իրավապահ մարմիններին։ Այս անգամ Կոտայքի մարզի մի քանի բնակիչ իրավապահներին հաղորդում են տվել, որ նախընտրական շրջանում «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության  վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի  նախընտրական գործընթացում ներգրավվել են աշխատանքի վճարովի հիմունքներով։ 9-ը քաղաքացի  անցել է աշխատանքի, ինչի դիմաց, ըստ պայմանավորվածության,  հունիսի 14-ին պետք է ստանային աշխատավարձերը,  այլ ծախսերի գումարները։

Մեր տեղեկություններով, այս մարդկանց գումարները Արզաքանցյանը ամբողջությամբ չի վճարել, հարուստ գործարար-նախկին թեկնածուն  այս մարդկանց չի վճարել 1 միլիոն 780 հազար դրամ՝ որպես շտաբի գործունեության համար ծախսված  գումար։  Այս քաղաքացիների հաղորդման հիման վրա  իրավապահները նյութեր են նախապատրաստում։

Այս առնչությամբ Տիգրան Արզաքանցյանի մամուլի քարտուղար Տիգրան Հովհաննիսյանն Aravot.am-ին ասաց, որ այն մարդիկ, ովքեր պայմանագիր են կնքել, նրանք ստացել են իրենց գումարները, մի մասի վարձատրության վճարումներն էլ ընթացքի մեջ․ «Նրանք, ովքեր չեն կնքել պայմանագիր,  հիմա ինչ-որ գումարներ են պահանջում․ փողեր են վերցրել, ծախսել, ու նորից գումար են ուզում կորզել ու շորթել։ Դա չի համապատասխանում իրականությանը, կան խաբեբա մարդիկ, որոնք օգտվելով  էս ամեն ինչից, պարոն Արզաքանցյանի  բարի  անվան ու համբավի հետ են խաղում ու սեւացնում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի դեմոկրատական» կուսակցության  Արմավիրի եւ Գյումրու նախընտրական շտաբերի աշխատակիցներն էին օրերս հայտարարել, Տիգրան Արզաքանցյանն իրենց խաբել է եւ նախընտրական շրջանում կատարած աշխատանքի դիմաց կամ  չի վճարել, կամ էլ չնչին գումար է վճարել։  Արմավիրի եւ Գյումրու շտաբերի աշխատակիցների մեղադրանքներին Արզաքանցյանի խոսնակը պատասխանել է գրեթե նույն խոսքերով,  ինչպես որ մեզ հետ զրույցում անդրադարձավ Կոտայքի շտաբի աշխատակիցների մեղադրանքին։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031