Հուլիսի 17-ին՝ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Վաչե Մալինցյանը իրավապահ մարմիններին հաղորդում է տվել, որ հուլիսի 15-ին, ոստիկանների պահանջով եւ նրանց ուղեկցությամբ ներկայացել է Գորիսի բաժին։
Ըստ Մալինցյանի հաղորդման, Գորիսի ոստիկանությունում 6-րդ վարչության աշխատակից ներկայացած անձը հարվածներ է հասցրել իր գլխին եւ որովայնի ձախ հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ավելին, «Սյունիքի մարզային վարչության պետն երկու բռունցքներով հարվածել է իր ուսերին եւ պահանջել են տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունք»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։
Մանրամասները «Զանգեզուր TV»-ի պատրաստած տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ