Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյան. «Անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»

Հուլիս 19,2021 19:33

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ժ.19.11-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ԱԱԾ շենքի մոտ (Ամիրյան փ., 18) կրակոցներ են: Ժ.21.13-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքային հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Հարութ Հաբգարյանը, որը հիվանդանոցում հայտնել է, թե քաղաքի կենտրոնում իր վրա կրակել են: Պարզվել է, որ նույն օրը կենցաղային հարցերի շուրջ Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանը, Արման Ապիյանը, Վարազդատ Գասպարյանը, Սարգիս Աբգարյանը վիճաբանել են Նարեկ Կարապետյանի և ԱՄՆ քաղաքացի Հարութ Հաբգարյանի հետ, որի ընթացքում Ռ. Սուքիասյանը իր մոտ պահվող հրազենից արձակել է երեք կրակոց, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:

Հուլիսի 19-ին ժ.01.04-ին «Նաիրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ա. Ապիյանը, որը հիվանդանոցում հայտնել է, որ Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ դանակահարվել է: Ժ.02.10-ին ՔՀԲ ծառայողները «Նաիրի» Բ/Կ մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ա. Ապիյանին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: Հետագա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա.Ապիյանին հուլիսի 18-ին ժ.19.10-ին Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Նարեկ Կարապետյանը: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031