Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, հանդիպմանը նախատեսվում է քննարկել, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:
Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ:
«Հիմնական ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներին, այդ թվում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրվում է, որ նախագահները կքննարկեն նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցերը՝ առևտրային-ներդրումային և մարդասիրական գործակցության շեշտադրությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ