Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ աշխարհում հետախուզությունները հետևել են այֆոնի օգտատերերին՝ իսրայելական ծրագրի միջոցով

Հուլիս 19,2021 17:30

Առնվազն 10 երկրների հատուկ ծառայություններ հետևել են քաղաքական գործիչների, լրագրողների և ակտիվիստների իսրայելական ընկերության կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով: Ինքը ընկերությունը հերքում է մեղադրանքները, հաղորդում է BBC-ն:

Հետաքննությունն անցկացրել են 17 պարբերականներ, այդ թվում Washington Post-ը, Guardian-ը և Le Monde-ը:

Հետաքննությունը պարզել է, որ Pegasus անունով ծրագրային ապահովումը մշակել է 2010 թ. Թել Ավիվում երկու իսրայելցիների կողմից հիմնադրված NSO Group ընկերությունը: Վերջինս 2016թ. գարնանից սկսած այդ ծրագիրը մատակարարել է ամբողջ աշխարհում հետախուզական ծառայությունների, իրավապահ մարմինները և զինվորականների:

Փարիզյան Forbidden Stories ոչ առևտրային կազմակերպությունը և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հասանելիություն են ստացել ավելի քան 50 հազար հեռախոսահամարների ցանկի, որը ընկերության հաճախորդներն ընտրել էին գաղտնալսելու համար:

Հայտնի չէ՝ արդյոք բոլոր համարները գաղտնալսվել են, սակայն ցանկին հասանելիություն ստացած լրագրողներին հաջողվել է նույնականացնել այդ համարների տերերին ավելի քան 50 երկրներից: Դրանց թվում եղել են իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, ձեռնարկատերեր, պաշտոնյաներ:

Համարների մեծ մասը կենտրոնացած են 10 երկրներում. Ադրբեջան, Բահրեյն, Հունգարիա, Հնդկաստան, Ղազախստան, Մեքսիկա, Մարոկկո, ԱՄԷ, Ռուանդա և Սաուդյան Արաբիա:

Առաջինը Տորոնտոյի համալսարանին կից Сitizen Lab կազմակերպության ավագ գիտաշխատող Բիլ Մարշակն է հայտնաբերել, որ իր այֆոնը կոտրել են: Նա BBC-ին պատմել է՝ ինչպես է դա աշխատում:

«NSO Group-ը Pegasus ծրագիրը վաճառում է տասնյակ երկրներում: Նախկինում գաղտնալսման ցանկում գտնվող օգտատերը պետք է սեղմեր իրեն ուղարկված հղումը, որպեսզի ծրագիրը գործի դրվեր, բայց հիմա դա չի պահանջվում: Դուք ընդհանրապես որևէ բան չեք անում, ձեր հեռախոսը սեղանին դրված է, բայց ցանկացած պահի կարող են կոտրել»:

NSO Group ընկերությունը կիրակի հայտարարել է, որ իր ծրագրային ապահովումը նախատեսված է հանցագործների և ահաբեկիչների դեմ պայքարի համար և մատակարարվում է այն պետություններին, որոնք հարգում են մարդու իրավունքները:

«NSO Group-ը տեխնոլոգիաներ է վաճառում միայն հուսալի իշխանությունների իրավապահներին և հետախուզական ծառայություններին՝ մեկ նպատակով՝ հանցագործությունները և ահաբեկչությունները կանխելու համար՝ հատուկ կյանքերի փրկության»,- ասել են ընկերությունից:

Իսրայելի ռազմական գերատեսչությունում չեն մեկնաբանել նոր հետաքննությունը, բայց նախկինում արդեն հայտարարել էին, որ ցանկացած իսրայելական ընկերություն կզրկվի արտոնագրից, եթե նրա ծրագրերը հակասեն տրամադրված արտոնագրին և հատկապես առնչություն ունենան մարդու իրավունքների խախտումների հետ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031