Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեռհարձակումների տակ, Google-ում համոզված են, որ գործել է պետական հաքերային թիմ. Սամվել Մարտիրոսյան

Հուլիս 19,2021 16:25

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին միանգամից մի քանի բացահայտումներ միջազգային կազմակերպությունների կողմից խոսում են այն մասին, որ Հայաստանը գտնվում է շատ լուրջ կիբեռհարձակումների տակ, պետական մակարդակի աշխատող հաքերային խմբերի կողմից։

Միանգամից ասեմ, որ տվյալները դեռ այնքան էլ շատ չեն։

Google-ը հայտնաբերել է շատ խորացված հարձակում Հայաստանում գտնվող թիրախների դեմ։ Օգտագործվել են երկու զրոյական օրվա խոցելիություններ Գուգլ Քրոմում։ Ինչը, ես կասեի, խոսում է այն մասին, որ ոչ միայն շատ լուրջ թիմ է աշխատել։ Այլ, որ նաեւ սա թանկարժեք հարձակում է եղել։

Հարձակման համար օգտագործվել են կեղծ հայաստանյան լրատվականներ, իրականների կլոնները. ցանկը՝ հղմամբ։

Գուգլում համոզված են, որ գործել է պետական հաքերային թիմ։ Երկիրը չի նշվում։ Բայց, կարծում եմ, հետաքրքրված եւ ունակ երկրների թիվը կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա:

https://blog.google/…/how-we-protect-users-0-day…/…

Հաջորդը դա իսրայելական, մինչ այս պահը ոչ հայտնի, Candiru կազմակերպության կողմից (պետք է հասկանալ, կարող է այս եւ նախորդ դեպքը իրար հետ են քայլում)։ Այստեղ, օրինակ, օգտագործվել է զոհերին վարակման համար Արմենպրեսի կայքի կեղծ նմանակը։

https://citizenlab.ca/…/hooking-candiru-another…/…

https://www.microsoft.com/…/protecting-customers-from…/

Վերջինում անմիջապես Հայաստանը չի նշվում։ Սա հերթական բացահայտումներն են իսրայելական NSO կազմակերպության մասին, որը վաճառում է իր լրտեսական վիրուսը, որը կոչվում է Pegasus աշխարհի զանազան ուժային կառույցներին։

Բացահայտվել են Պեգասուսի կիրառման լայն շրջանակներ։ Օգտվողներից մեկը Ադրբեջանի իշխանություններն են։ Որոնք օգտագործել են դա ընդդիմադիր հայացքներ ունեցողների դեմ։

Սակայն, մենք ունենք բավականին տվյալներ ենթադրելու, որ պատերազմի ժամանակ Պեգասուսը կիրառվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ։ Թիրախավորվել են կառավարությանը եւ բանակի հետ կապ ունեցող կարեւոր անձինք։

Պեգասուսի եւ, հատկապես, Ադրբեջանի վերաբերյալ՝ հետեւյալ հղումներով․

https://www.theguardian.com/…/revealed-leak-uncovers…

https://www.accessnow.org/government-spyware-raging/

https://www.amnesty.org/…/forensic-methodology-report…/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031